ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել է15 մարդ, անհետ կորածները` 27-ն են

Ինդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքման հետևանքով զոհվածների թիվը հասել Է 15-ի: Այդ մասին ասված է մամուլի տեղեկագրում, որը դեկտեմբերի 6-ին հրապարակվել է Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային գործակալության կայքում: Գերատեսչության տվյալներով՝ 27 մարդ անհայտ կորել է:

Նշվում է, որ Արևելյան Ճավայի նահանգում որոնողական-փրկարարական գործողությունը շարունակվում է: Ավելի վաղ Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի է ունեցել Սեմերու հրաբխի ժայթքում: Արտակարգ ծառայությունները հայտնել էին 14 զոհի և 56 տուժածի մասին:

Սեմերուն ամենաբարձր գագաթն է Ճավա կղզում և 130 ակտիվ հրաբուխներից մեկն Ինդոնեզիայի տարածքում:

Քաղաքականություն

Պատահարներ