Մահվան ելքով ավտովթար Կոտայքում. 44-ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով բախվել է ծառին

Երեկ՝ հունվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 44-ամյա Բաբկեն Պ.-ն իր վարած Mitsubishi Pajero  մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝  դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Բաբկեն Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Չարենցավան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին մահացել է: 

Քաղաքականություն

Պատահարներ