3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը

Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Հայտնում են Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկական մարտական հաշվարկներ:

Ըստ նախնական տվյալների կա երեք զոհ և վեց տուժած:

Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

Shamshyan.com-ի տվյալներով կա 20 վիրավոր, ավտոբուսը իրանական համարանիշներով է եղել։

Քաղաքականություն