ԱՄՆ-ն պայմանագիր է ստորագրել նոր «դատաստանի օրվա ինքնաթիռ» ստեղծելու մասին

ԱՄՆ ռազմաօդային ուժերը պայմանագիր են կնքել Sierra Nevada Corp մասնավոր օդատիեզերական ընկերության հետ՝ կառուցելու նոր «դատաստանի օրվա ինքնաթիռ», որը կփոխարինի հնացած E-4 Nightwatch-ին: Այս մասին հայտնում է Reuters-ը։


Նման ինքնաթիռներն օգտագործվում են որպես կառավարման կետ։ Այս ինքնաթիռի օգնությամբ ԱՄՆ հրամանատարությունը կարող է շփվել ռազմավարական և ոչ ռազմավարական սպառազինությունների հետ։


Նախագծի վրա աշխատանքները կավարտվեն 2036 թվականին։ Պայմանագրի գումարը կազմում է 13 մլրդ դոլար։

Քաղաքականություն