Կիրանցում 2 ոստիկան քաղաքացիների կողմից քարերով և փայտերով հարվածելու հետևանքով վնասվածքներ են ստացել. ՆԳՆ

Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել ոստիկանության երկու ծառայողներ: Այս մասին Radar Armenia-ին հայտնեցին ՆԳՆ-ից:


«Ըստ նախնական տվյալների՝ ծառայողները վնասվածքները ստացել են քաղաքացիների կողմից քարերով և փայտերով հարվածելու հետևանքով:


Վնասվածքներ ստացած ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում»,- ասացին ՆԳՆ-ից:

Քաղաքականություն