«Ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ». Ամանորի գիշերը հրավառությունից տուժած 4 երեխա տեղափոխվել է ԲԿ

 Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են ընդունվել հրավառության տարբեր տեսակներից տուժած չորս երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:

 

Երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ, ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ, մյուս երկուսի մոտ համեմատաբար թեթև վնասվածքներ են եղել:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժների կողմից երեխաները վիրահատվել են և դուրս գրվել հիվանդանոցից:

 

Քաղաքականություն