Գերությունից վերադարձած ու ծնկի շրջանում ծանր վիրավորում ունեցող զինծառայողին կալանավայրում բժշկական շտապ օգնություն չեն ցուցաբերում

Արեն Արամյանը պայմանագրային զինծառայող է, ով ադրբեջանցիների կողմից գերեվարվել է նոյեմբերի 16-ին Սյունիքում սկված ռազմական բախումների ժամանակ, իսկ հետո վերադարձվել Հայաստան: Ծնկից ծանր վիրավորում է տացել, գլխից էլ երկու անգամ վիրավորվել է 44-օրյա պատերազմի ժամանակ: Մասնակցել է հուլիսյան և 44-օրյա պատերազմներին: Այս պահին կալանավորված է, իսկ նրա ծնկի վիրավորումը սկսել է բարդություններ առաջացնել: Այդ մասին ահազանգում են կալնավորված զինծառայողի փատաբանն ու հարազատները:

Արեն Արամյանի փաստաբան Արա Կարապետյանն

ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Արամյանը մեղադրվում է մարտական ծառայության կանոնները խախտելու համար:

«Դեկտեմբերի վեցին ձերբակալվել է, ամսի 9-ին կալանավորվել է դատարանի կողմից որոշում է կայացվել, ամսի 27-ին միջնորդություն է ներկայացվել կալանքի ժամկետը երկարացվելու, որը ևս բավարարվել է դեկտեմբերի երեսունին է որոշումը կայացվել: Ենթադրյալ հանցանքի համար մեղադրանքը առաջադրվել է 365 հոդվածի երրորդ մասով: Իսկ առողջական վիճակի հետ կապված դա ես չեմ ասում, դա հոսպիտալի բժիշկներն են էպիկրիզով նշում, որ մեկ ամիս պետք է ոտքը մնա ֆիքսատորի մեջ, որից հետո անցնի վերականգնողական բուժում, այսինքն մարդը պիտի բուժում ստանա, բայց մարդն այսօր խցում է»,-ասաց Կարապետյանը:

Նա նշեց, որ դիմել է քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայությանը, Էրեբունիում հետազոտել են, պատասխանները դեռ չի ստացել, բայց նախ պետք է բուժում անցնի Արամյան և անպայման վերակագնման կուրս անցնի.«Վնասվածքը ծնկի հետ է կապված, այսինքն քայլելու, հետագայում հնարավորություն պիտի ունենա այդ մարդը, որ վերականգնողական կուրս անցնի,որ կարողանա հետագայում գոնե 20 տոկոս արդյունավետությամբ քայլի, ոտքը կրողանա գետնին դնի»:

Արամյանի պաշտպանը վստահեցնում է, որ կարճ ժամանակ անց բոլորը կհամոզվեն, որ իր պաշտպանյալը հանցանք չի գործել:

Արեն Արամյանի հարազատ եղբայրը՝ Կարեն Արամյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր եղբայրը պայմանագրային զինծառայող է և 2021 թվականի նոյեմբերի 14-ից Սյունիքում իր եղբայրն ու իր ծառայակիցները հայտնվել են շրջափակման մեջ:

«Նոյեմբերի 14-ին իրենք ընկել են շրջափակման մեջ՝ երեք պոստ, հետո 16-ին ադրբեջանցիները հարձակվել են այդ պոստերի վրա: Եղբայրս՝ Արամյան Արենը, դիմակայել է մաքսիմալ, մենք նույնիսկ խոսակցության ձայնագրությունն ունենք, որ ինքն իր հրամկազմի հետ խոսելուց տեղեկացնում է, որ մնացել է մենակ, բոլորը փախել են, մաքիալ պաշտպանում է ու նույնիսկ իր ումարտակի հրամանատարն ով այդ պահին այդտեղ է եղել, աում է դու կռվել ե, բո՞յ տվել Արամյան, ասում է հա,կռվլ եմ, զորքս բոլորը փախել են: Ինքը մնացել է մենակ, հետո իրեն ծնկի ծանր վիրավորել են, մի քանի հրազենային վիրավորում ունի ծնկից: Նույնիկ այդ ձայնագրության մեջ խոսակցություն կա, որ ինքը չի ուզում, որ իրեն գերեվարեն, ուզւոմ է ինքն իրեն գրանատով պայթացնի, որ գրի չընկնի, դա էլ չի հասցնում: Գլխի հետևի հատվածում զենքի պոչի հարվածի տեղ կա,Ադրբեջանից որ եկել է՝ գլխի այդ հատվածը կարված է: Փատորեն գլխին խփել են, ինքը գիտակցությունը կորցրել է ու այդպես անգիտակից իրեն տարել են: Իրենք մեծ քանակությամբ են եղել, ինքը մենակ՝ շրջափակման մեջ: Ուրեմն արթանացել է մորգում,ամենայն հավանակնությամբ այս պահին դրբեջանցիների կողմից օկուպացված Արցախի տարածքում գտնվող մորգում: մորգում մեկ օր է մնացել:Ադրբեջանցիները եղբրս ներկայացրել են որպես կռվող տղա, հայրենասեր տղա, որ պայքարել է»,-ասաց Կարեն Արամյանը:
Արենի եղբայրը նշում է, որ եղբայրը շատ է արյուն կորցրած եղել, Ադրբեջանում երկու նագամ վիրահատել են եղբորը: Կարենը շեշտում է, որ ծանր օրեր է անցկացրել.«Ձեռքին խաչի դաջվածք ունի՝ ձախ ձեռքին, այդ դաջվածքն են փորձել վառել, վիրավորված ոտքին են կանգնել՝ վերքի վրա, դա մորգում է տեղի ունեցել:Թշնամու մոտ էդպես պետք է լիներ, նամանավանդ թուրքի զինվորի աչքին, որ իր դեմ կռված ինվորին: Ով որ զենքը դրել է ձեռքերը պարզել վերև, հենց էդտեղ պոստերում, նմաններին ոչինչ չեն արել, իսկ ով պայքարել է՝ կտտանքների են ենթարկել:Ով պայքարել է՝ չկա կամ էլ վիրավոր է, ով չի պայքարել՝ զենքը վայր է դրել ու ձեռքերը հանել վերև՝ նրան մատով էլ չեն կպել»:

Կարեն Արամյանը նշում է, որ իր եղբայրն այս պահին գտնվում է Արմավիր քեակատարողական հիմնարկում: Ինչ վերաբերում է ոտքի վնասվածքին, ապա տասը օր Ադրբեջանում գերության մեջ մնալուց հետո հայրենիք վերադարձած Արենին Մուրացան հիվանդանոցից դուրս են գրում դեկտեմբերի 6-ին, Արենը գալիս է տուն անշարժացած ոտքով: Մի քանի օրից պիտի գնար զննության:

«Ինքը տուն է գալիս, մենք էլ ուրախացած, որ տանն է, մեկ էլ քննչականից զանգում են իր համարին, այստեղից տանում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի քննչական, այնտեղից արդեն Երևան, երեք օր պահում են ժամանակավոր կալանավորվածների վարչությունում,հետոդատ է լինում, որոշում են, որ ինքը նախաքննությանը կարող է խանգարել ու մեկ ամսով կալանք են տալիս: Վերաքննիչ էլ ենք դիմել՝ մերժվել ենք,ոչ Առաջին ատյանն է այդ ամեն ինչը հաշվի առնում: Արմավիրի կալնավայրի բժիշկներն էլ են տվյալ գրել, որ այ մարդու ոտքը պետք է պարտադիր հկողության տակ լինի, թե չէ բարդություն է գնում:Այն ժամանակ, որ իրեն դուրս էին գրել՝ ոտքի մները կարողանում էր շարժել, հիմա աում է, որ ոտքը քարացած է: սում է ոտքս բարակել է, ոնց որ իմ մարմնի մասը չլինի, աղետալի վիճակ է:Այսինք, փախած զինվորն այսօր իր տանն է, իր ընտանիքի գլխին է, ով էլպայքարել է՝ չգիեմ ինչի կալանավայրում է»,-ասաց Կարենը:

Արենի եղբայրը շեշտում է, որ իր եղբայրը ենթասպա է, կրտեր սերժանտ է, ու եղբոր կոլեկտիվն էլ շատ է հարգում իր եղբորը, ծառայում է Վանաձորի Դուցի զորամասը:

«Կռվող տղերքը պետք չեն մեր պետությանը, այսինքն պտք է մեր պետությանը ձեռը վերև հանի, խելոք հանձնվի, հրամանները կատարի, ես չեմ հասկանում սա ինչ է: Արեն Տավուշի հուլիսյան մարտերի մասնակից է, 44-օրյա պատերազմի մասնակից է, Դուցի գումարտկը 28 օր պայքարել են Մատաղիսում, ու որպես լավ կռվող զինծառայղ Դուցի զորամասն իրեն նույնիսկ պարգևատրման է ներկայացրել»,-պատմում է Կարենը ւու հավելում,երբ իրենցփոխանցեցին այդ ձայնագրութունը, փոխանցել են կարծելով,թե Արամյան Արենը զոհվել է ադրբեջանցիների դեմ անհավասար կռվում:
«Մեզ ներկայացնում էին՝ տեսեք ինչ հզոր եղբայր ունեք, մինչև վերջին շունչը պայքարել է, այդ խոակցությունից պարզ րևում է, որ բոլորը փախել են, որ ինքը հրաման է տվել, որ հետ գան, որ մենակ է պայքարել, բայց ոչ ոք չի ենթարկվել իր հրամանին: Պարզապես չի կարելի այսպես, եթե զինվորական է, ուրեմն պիտի հողը պահեր ու Ձեզ վստահ ասում եմ, որ մինչ վերջինշունչը ինքը պայքարել է:Ինքն ուզում է իրեն պայթացնի, չի հասցնում՝ էդ պահին գլխին տալիս են, անջատում ու տանում,բայց որ ինքը պայքարել է՝ ես դրանում վստահ եմ, խոսակցությունը կա, իր անմիջական հրամկազմը էդ բոլորը ապապցուցում է, իր դիրքում են եղել կրակված փամփուշտները, այնտեղ են եղել Արենի բացատրած տեղերում: Իր հրամկազմից մարդ կա, ում հետ Մուրացանում եղած ժամանակ, որ այս տեղում գրանատի յաշիկն եմ բացել, որ էստեղ եղել է զենքի կրակած փամփուշտները, այդ ամենը ապացուցված է, տեսնողներն էլ տեսել են: Այսինքն, Արենի պատմություն իմացող ոչ մի զինվորական խրամատում այլևս չի պայքարելու, եթե դու զնքը վայր դնես, ձեռքերդ վայր դնես ու կարողանաս գալ քո ընտանիքին միանալ, բոլորն էլ այդ են անելու: Ո՞վ է հիմար, կվի, իրեն վիրավորն՝ վերջում էլ այս օրին հասցնեն»,- նկատում է եղբայրը:

Կարենը շեշտում է, որ եղբայրը կոկիկ զինվորական է ու հատկապես 44-օրյա պատերզմից հետո շատ են համոզել թողնել զինծառայությունը, սակայն հրաժարվել է ու նշում, որ ոչ մի կերպ չկարողացան եղբորը զինորական գործից հեռացնել, սակայն չկարողացան:

«Պայքարող տղուն չի կարելի հուսախաբ անել, պայքարող տղուն պետք է խրախուսել, բայց փախչող բանակ ո՞ւմ է պետք»,-եզրափակեց Կարեն Արամյանը:

Եղբորը մտահոգում է, որ եթե այս տեմպերով գնաց, եղբայրը հենաշարժողական լուրջ խնդիրներ կունենա:

«Ես Ձեզ ասեմ, երբ ինքը ոտքի կանգնեց, առողջացա, էլի հետ չի կանգնելո բանակում ծառայելու մտքից,ես դա երաշխավորում եմ»,- ասաց Կարենը:

Քաղաքականություն