ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղազախստանում իրավիճակը լարված է. երկրի նախագահը դիմել է ժողովրդին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել հայրենակիցներին, ովքեր բողոքի ակցիաներ են անցկացնում հեղուկ գազի սակագնի բարձրացման պատճառով, չտրվել ապակառուցողական անձանց կոչերին: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:


Ղազախստանի շատ քաղաքներում հունվարի առաջին օրերից բողոքի լայնածավալ ակցիաներ են անցկացվում հեղուկ գազի սակագնի բարձրացման պատճառով: Թեպետ կառավարությանն առընթեր հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների պահանջն ու իջեցնել սակագինը, սակայն բողոքի ակցիաները չեն դադարում:

«Խնդրանքով դիմում եմ ցուցարարներին՝ չհետևել ապակառուցողական անձանց կոչերին, ովքեր հետաքրքրված են մեր հանրության կայունության ու միասնության խաթարմամբ»,- գրել է Տոկաևը:

 

 

Նշենք՝  հաղորդվում է, որ Ալմա-Աթայի կենտրոնական հրապարակում  բախումներ են սկսվել ցուցարարների և ուժայինների միջև:

 

Հիշենցենք, որ Ղազախստանում ցուցարարները չեն պատրաստվում հեռանալ  անգամ իշխանությունների կողմից խոստացված գազի գնի նվազեցման պարագայում։ Երկրի Ակտոբե քաղաքի կենտրոնում ցուցարարները խարույկ են վառում վարչակազմի շենքի դիմաց եւ ակնհայտորեն մտադիր են գիշերն այնտեղ մնալ: 

Ղազախստանի շատ այլ քաղաքներում տարերային անկարգություններ և բախումներ են տեղի ունենում ուժայինների հետ ։ Բնակիչներն արդեն նոր պահանջներ են առաջ քաշում ՝ իջեցնել սննդամթերքի գները և լուծել գործազրկության խնդիրը ։ 

Կառավարությունը առաջ է բերում նաև զինվորականներին, բայց ցուցարարները արգելափակում են նրանց երթեւեկությունը: Ըստ լրատվականների կողմից կատարված հրապարակումների երկրում կա նաև ինտերնետի խնդիր և ենթադրվում է, որ դա հատուկ իշխանությունների կողմից կատարված քայլ է: 

Քաղաքականություն