Գյումրիում 2 մարդատար մեքենա է այրվել

Գյումրու «Վարդանանց» հրապարակում գլխավոր տոնածառի հարևանությամբ հունվարի 5-ին ամբողջովին այրվել է մեկ մարդատար մեքենա, երկրորդն  այրվել է մասամբ: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը դեպքի մասին ահազանգը ստացել է 18:08-ին: 18:10-ին դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ՝ թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Այս պահին հրշեջները մարում են հրդեհը:   

Քաղաքականություն

Պատահարներ