Պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք, մտադիր չենք որևէ փոփոխություն անել. Փաշինյան

Կառավարության այս տարվա առաջին նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը 2022 թվական է մտնում բարեփոոխումների բավականին լուրջ մեկնարկով: 

«Մենք շատ երկար տարիների քննարկումներից հետո կայացրեցինք որոշում, որ ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատենք, ինչը, կարծում եմ, արդարացված է: Մենք ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանանք աշխատանքի վրա, սրանով մենք մեր քաղաքացիների հանգստի իրավունքը որևէ կերպ չենք նսեմացնում »,-ասաց նա: 

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց` քաղաքական որոշումը կայացրել են ու այդպես էլ շարժվելու են առաջ: 

«Պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք, մտադիր չենք որևէ փոփոխություն անել»,-ասաց նա:

Քաղաքականություն