Ուժայինների շրջանում կան զոհեր․ Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը լայնածավալ բողոքի ակցիաների ֆոնին երկրի քաղաքացիներին ուղղված իր երկրորդ ուղերձում ասել է, որ այսօրվանից ստանձնում է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Նշենք, որ այս պաշտոնը մնացել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին և ցմահ:

Տոկաևը նաև ասել է, որ մտադիր չէ լքել երկիրը անկարգությունների պայմաններում։

«Ես մայրաքաղաքում եմ լինելու, ժողովրդի հետ եմ լինելու»,- ասաց նա։

Բացի այդ, Ղազախստանի նախագահը խոստացել է առաջիկայում հանդես գալ առաջարկությունների նոր փաթեթով։

Միաժամանակ Տոկաեւը հայտնել է, որ անկարգությունների ժամանակ ուժայինների շրջանում կան զոհեր։ Եվ նա զգուշացրեց, որ իշխանությունները ամենադաժան գործողություններն են սկսում իրավախախտների նկատմամբ։

Քաղաքականություն

Պատահարներ