Ադրբեջանը նախատեսում է 2022 թվականին մասնակցել ՀԱՊԿ զորավարժությունների

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն այս տարի կմասնակցեն երկրի սահմաններից դուրս անցկացվող մի քանի տասնյակ զորավարժություններին եւ մրցումներին, այդ թվում՝ ՀԱՊԿ երկու զորավարժություններին, հայտնում է «Sputnik Ադրբեջան»-ը՝ վկայակոչելով երկրի ՊՆ մամուլի ծառայությունը:

 

Հաղորդվում է, որ այս տարի հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները կմասնակցեն ավելի քան 30 միջազգային վարժանքների եւ այլ միջոցառումների։

Դրանց թվում են Eternity-2022, EFES-2022, «Անխորտակելի եղբայրություն-2022», «Ձմեռ-2022» միջազգային զորավարժությունները, ինչպես նաեւ` Միջազգային բանակային խաղերը։

Քաղաքականություն

Պատահարներ