Telegram-ի աշխատանքը խափանվել է

Telegram մեսենջերի օգտատերերն ամբողջ աշխարհում տեղեկացրել են ծրագրի աշխատանքի խափանումների մասին։ Այս մասին վկայում են Downdetector կայքի տվյալները։


 

Փետրվարի 24-ի դրությամբ գրանցվել է 1266 բողոք։


 

Բողոքների 44 տոկոսը վերաբերել է սերվերին միացմանը, 29 տոկոսը՝ տեղեկություններ ստանալու, եւս 28 տոկոսը՝ հավելվածի հետ կապված խնդիրներին։


 

Խնդիրների մասին տեղեկացրել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լեհաստանի եւ այլ երկրների օգտատերերը։

Քաղաքականություն

Պատահարներ