Զելենսկին ազատել է Ուկրաինայի ԶՈՒ աջակցման ուժերի հրամանատարին պաշտոնում նշանակվելուց 2 ամիս չանցած

Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի զինված ուժերի աջակցման ուժերի հրամանատար Ալեքսանդր Յակովեցին պաշտոնում նշանակվելուց երկու ամիս չանցած, վկայում են նախագահի գրասենյակի կայքում տեղադրված տվյալները։ Նրա պաշտոնանկության մասին հրամանագիրը հրապարակվել է ուրբաթ օրը և թվագրված է ապրիլի 26-ին: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


Բաց աղբյուրների տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի աջակցման ուժերի մեջ են մտնում ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտի զորքերը, ինժեներական զորքերը, ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերը, ռազմատեղագրական, հիդրոօդերեւութաբանական ծառայությունը եւ կինոլոգիական ծառայությունը:


Մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Յակովեցը նշանակվել է տրանսպորտի պետական հատուկ ծառայության վարչակազմի ղեկավար։


Վլադիմիր Զելենսկին աշխատանքից հեռացրեց Ուկրաինայի զինված ուժերի աջակցության ուժերի նախորդ ղեկավար Դմիտրի Գերեգային մարտի սկզբին: Բրիգադի գեներալ Ալեքսանդր Յակովեցը նախկինում գլխավորում էր ինժեներական զորքերը Ուկրաինայի Զինված ուժերի աջակցության ուժերի հրամանատարությունում:

Քաղաքականություն