Ուկրաինան պատրաստվում էր հարվածներ հասցնել Բելառուսում տեղակայված ռուսական զորքերին․ Լուկաշենկո

Ուկրաինայում մի քանի հակաօդային և հրթիռային ստորաբաժանումներ Բելառուսի սահմանի մոտ պատրաստվում էին հարվածներ հասցնել Բելառուսում տեղակայված ռուսական զորքերին։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

 

«Մեր հետախուզությունը և ռուսները հայտնաբերել են Ուկրաինայի տարածքում՝ Բելառուսի սահմանի անմիջական հարևանությամբ, մի քանի հակաօդային և հրթիռային դիվիզիաներ, որոնք պատրաստվել են հարվածել ռուսական զորքերին Բելառուսի տարածքում կենտրոնացված վայրերում: ՌԴ-ի կողմից հատուկ օպերացիայի անցկացման որոշման հրապարակման հետ միաժամանակ Ռուսաստանը կանխարգելիչ հարված է հասցրել այդ ծանր զինատեսակներին»,– ասել է Լուկաշենկոն՝ մեջբերում է БелТА-ն ։

 

Նա հավելել է, որ նախատեսվում էր օգտագործել Բելառուսում տեղակայված ուժերը՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունն իրականացնելու համար։ «Բնականաբար, պետք է օգտագործվեր Բելառուսի տարածքում մնացած զորքերի խումբը, և ես այդ մասին տեղեկացա փետրվարի 24-ի առավոտյան ժամը 5-ին»,- ասել է Լուկաշենկոն։

Քաղաքականություն

Պատահարներ