Dodge-ով բախվել է ժայռաբեկորին և կողաշրջվել, ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 47-ամյա Կարեն Գասպարյանը իր վարած Dodge Challenger մակնիշի ավտոմեքենայով Երևան -Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 111.7 կմ հատվածում դուրս է եկել դեպի ձախ, բախվել ժայռին և կողաշրջվել։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

 

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Կ. Գասպարյանն աշխատում է Երևանի թիվ 18 դպրոցում՝ որպես զինղեկ։  

Քաղաքականություն