Հասանովը հրահանգել է անհապաղ արձագանքել «հայկական կողմի սադրանքներին»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը տեղեկատվություն է ստացել հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական լրատվամիջոցները, խորհրդակցության ժամանակ հանձնարարականներ են տրվել հայկական կողմի «հնարավոր սադրանքներին» անհապաղ համարժեք պատասխան տալու վերաբերյալ։ 

Հիշեցնենք,  որ մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Քաղաքականություն

Պատահարներ