«Ուրալյան ավիաուղիներ»-ը դադարեցնում է թռիչքները դեպի Ադրբեջան

«Ուրալյան ավիաուղիներ»-ը դադարեցնում է թռիչքները դեպի Ադրբեջան։ Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս»-ը,  այս մասին հայտնել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։

 

«Ելնելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից՝«Ուրալյան ավիաուղիներ»-ը դադարեցնում է թռիչքները դեպի Ադրբեջան 08.03.22-ից 26.03.22-ը ներառյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ավելի վաղ «Ուրալյան ավիաուղիներ»-ը հայտնել էին, որ դադարեցնում են թռիչքները դեպի Հայաստան, ԱՄԷ, Իսրայել և Եգիպտոս։

Քաղաքականություն

Պատահարներ