ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ․ Քամալա Հարիս

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանում իշխանափոխությամբ։ 
 

Հարիսն այդ մասին ասել է MSNBC-ին տված հարցազրույցում։  

«Թույլ տվեք շատ պարզ ասել. Մենք շահագրգռված չենք ռեժիմի փոփոխությամբ. Սա մեր քաղաքականությունը չէ», - հայտարարել է նա: 

Ըստ Հարիսի, ԱՄՆ-ի քաղաքականությունն ի սկզբանե նպատակ է ունեցել ստիպել Ռուսաստանին կրել «իրական կորուստներ կոշտ պատժամիջոցների միջոցով», ինչպես նաև  հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինային և խաղաղ բնակիչներին:

Քաղաքականություն

Պատահարներ