Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. գլխիվայր շրջվել է ռուսական համարներով մեքենան. Shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում ВАЗ 21015 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Վանաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Վեդու բժշկական կենտրոն:
 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: 

Քաղաքականություն

Պատահարներ