Ակնայում՝ ռազմամթերքի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է մահացել

Ադրբեջանի քաղաքացին օկուպացված Ակնայի (Աղդամ) շրջանում ռազմամթերքի պայթյունի հետևանքով մահացել է:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով դատախազությանը, մայիսի 12-ին, տեղեկություն է ստացվել, որ Ռաշադ Բախտիյարովը (ծնված 1982 թ.) բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել:

Աղբյուրի համաձայն՝ Բախտիյարովը զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով, երբ տեղի է ունեցել միջադեպը։ Նրան տեղափոխել են տեղի հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Դատախազությունը քննություն է իրականացնում։

Հիշեցնենք, որ Ակնան Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ է անցել Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիայի արդյունքում:

Քաղաքականություն