Խուզարկում են ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի բնակարանը

Ոստիկանության Հատուկ նշանակության վաշտը՝ դիմակավորված ներխուժել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,  ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող տուն՝ խուզարկության:

Տանը փոքրահասակ երեխաներ կան, խնդրել են ոստիկաններին թույլ տալ, որ նորածին բալիկն իր սենյակում քնի, փոխանցում է News.am-ը։ 

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, որը նույնպես այնտեղ է, տեղեկացրել է, որ  չգիտեն ինչ գործի շրջանակում է։

«Ակնհայտ է, որ այս օրերի ընթացքում քաղաքական շոուի հեթական բեմադրումն է, երբ Նիկոլ Փաշինյանը, չունենալով այլևս որևէ հնարավորություն՝ ներկայացնելու իրականությունը և հեռանալու իշխանությունից, փորձ է անում գրավել նաև իրավապահ համակարգը»,-ասել է  նա։

 

Քաղաքականություն