Ողբերգական ավտովթար. Նոր Հաճնի կամրջի մոտ բախվել են BMW-ն ու Mitsubishi Pajero-ն. կան զոհեր և վիրավորներ. Shamshyan. com

Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնցից երկուսը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Օպերատիվ են գործել նաև բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից  ահազանգ է ստացվում, որ վիրավորներից  2-ը, գիտակցության չգալով, մահացել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն