Փարիզում ինքնաշեն ռումբով հարձակվել են Թուրքիայի հյուպատոսարանի վրա

Փարիզում անհայտ անձը կամ անձինք ինքնաշեն ռումբով հարձակում են գործել Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա, գրում է Hurriet-ը:

 

Նշվում է, որ միջադեպը եղել է գիշերը: Հարձակման հետևանքով վնաս է հասցվել գլխավոր հյուպատոսության շենքին։ Կոտրվել են ապակիները, տուժածներ չկան:
 

Փարիզի ոստիկանությունը լայնածավալ ուսումնասիրություն է սկսել հարձակման ժամանակ օգտագործված պայթուցիկի տեսակը պարզելու և կատարողներին հայտնաբերելու համար:

Քաղաքականություն