Դատարանը մերժեց ՃՈ մայորին կալանավորելու միջնորդությունը. Shamshyan. com

Դատարանը մերժեց Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ Երևանում հղի կնոջը մահվան ելքով վրաերթի ենթարկած, ՀՀ վարչապետին ուղեկցող ճանապարհային ոստիկանության մայորի կալանքի միջնորդությունը: Այս մասին գրում է Shamshyan. com-ը:

 

Նշվում է, որ միջնորդությամբ առաջարկվում էր, որ դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի ապրիլի 26-ին Երևան քաղաքի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում հետիոտն, հղի Սոնա Մնացականյանին մահվան ելքով վրաերթի ենթարկած ճանապարհային ոստիկանության  ուղեկցող  սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի նկատմամբ:

Կայքը գրում է, որ դռնփակ դատական նիստը անցկացնելուց հետո դատավորը անցավ  խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Դատավորը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց կալանավորման միջնորդությունը, և քննիչի որոշումը մնաց անփոփոխ:

Քաղաքականություն