Երևանում կրակոցների հետքերով հայտնաբերել են կասկածյալներից մեկին, ով թաքստոցից ներկայացրել է զենքը

Այսօր, մայիսի 13-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, ապա հայտնաբերել այսօր Երևանում կրակոցներ արձակած կասկածյալին։ 

 

Ինչպես հայտնում է  shamshyan.com -ը, ոստիկանների հսկայածավալ աշխատանքի արդյունքում Շենգավիթ վարչական տարածքում հայտնաբերվել է Երևանի բնակիչ՝ 34-ամյա Բեգլար Հ-ն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ, որպես կասկածյալ, նա ձերբակալվել է։

 

Կայքի տեղեկւթյուններով՝ ոստիկանների և քննիչների՝ դեպքի վայրի լրացուցիչ զննության ժամանակ կասկածյալ Բեգլար Հ-ն մատնացույց է արել այն վայրը, որտեղ թաքցրել է հանցագործության գործիք հանդիսացող ԱԿՍ տեսակի ինքնաձիգը։  Քննիչն այն առգրավել է և նշանակել է դատաձգաբանական, դատագենետիկական և դատաքիմիական փորձաքննություններ, քանի որ ավտոմատի հետ հայտնաբերվել է նաև «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված։ 

 

Մինչև դանակահարություններն ու կրակոցները, հակառակ կողմերի միջև գումարային հարցի շուրջ տեղի է ունեցել զրույց, որ վերածվել է վիճաբանության, ապա ավարտվել դանակահարություններով ու կրակոցներով։  Այս պահին, որպես կասկածյալներ, 3 հոգի որոնվում են։  Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մայիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել շտապօգնության բժշկի կողմից, ով հայտնել էր, որ կանչով մեկնել է Ա. Հովաննիսյան փողոց, որտեղ 25 տան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր։ 

 

 

 

Քաղաքականություն