Վթար Ազատության պողոտայում`3 մեքենայի մասնակցությամբ

 Երեկ՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Լամբադա կամրջից դեպի Ազատության պողոտայի սկզբնամասում բախվել են Mercedes, Nissan և Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել էր։  

 

Քաղաքականություն