Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից ռեկորդային 40 միլիարդ դոլարի օգնությունը՝ ըստ Դոնալդ Թրամփի որդու

Դոնալդ Թրամփ կրտսերը ցույց է տվել, թե իր կարծիքով ինչպիսին է Ուկրաինային գրեթե 40 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնությունը՝ ի վնաս ամերիկացիների:

 

Միացյալ Նահանգների նախկին նախագահի որդին խոսել է Ուկրաինային ռեկորդային՝ գրեթե 40 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին։
 

Նա իր օգտահաշվում Բայդենի և Զելենսկու հետ ծաղրանկար է հրապարակել , որը, իր կարծիքով, ցույց է տալիս ներկա իրավիճակը։

 

«40 միլիարդ դոլար: Անձրև՝ Ուկրաինայի վրա… մինչդեռ ամերիկացիները տառապում են, և մենք տեսնում ենք մանկական սննդի պակաս: Հիանալի աշխատանք, տղաներ: Դրանից միայն 7 դոլարը կուղղվի հենց Ուկրաինային... մնացածը կհասնի կոռումպացված քաղաքական գործիչներին»,- մեկնաբանել է ԱՄՆ նախկին նախագահի որդին։ 

 

Նախօրեին Կենտուկի նահանգի սենատոր Ռենդ Փոլը արգելափակել էր Ուկրաինային 40 միլիարդ դոլար հատկացնելու մասին օրինագիծը։ Առանց նրա համաձայնության, օրենքը վերջնական քվեարկության դնելը կարող է տևել մի քանի օր:

Քաղաքականություն