ՊՆ-ից հերքում են Պապիկյանի անվան շուրջ տարածվող լուրերը

168.am-ի տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել», անհեթեթություն է, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ:
Պաշտպանության նախարարությունը պահանջում է անհապաղ հերքել տվյալ նյութը, հակառակ պարագայում նշված հրապարակման հերքմանը հետամուտ կլինի դատական կարգով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ