Երևանում վարորդը ղեկին հանկարծամահ է եղել և բախվել մեկ այլ մեքենայի

 Այսօր՝ մայիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, Ժամը 09։30-ի սահմաններում  Opel Astra մակնիշի ավտոմեքենան Ֆուչիկի փողոցի 1-ին նրբանցքի 15 հասցեի դիմաց բախվել է մեկ այլ՝ Opel մակնիշի ավտոմեքենային։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և մյուս Opel-ի վարորդի ինքնությունը։  

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել։ 

Քաղաքականություն