Եվրամիությունը լրացուցիչ 500 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական օգնության համար

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են Ուկրաինային լրացուցիչ 500 միլիոն եվրոյի չափով օգնություն տրամադրել, փոխանցում է РИА Новости-ն։
 

«Այսպիսով, ռազմական օգնության ընդհանուր ծավալը կկազմի երկու միլիարդ եվրո»,- ասել է նա։
 

Բորելը հավելել է, որ հատկացված գումարը միայն «այսբերգի գագաթն է», իսկ ԵՄ երկրների աջակցությունը երկկողմանի հիմունքներով շատ ավելի մեծ է։

Քաղաքականություն