Թայվանի շուրջ Վաշինգտոնի դիրքորոշումը չի փոխվել. Բայդեն

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը վերստին հաստատել Է, որ Թայվանի շուրջ Վաշինգտոնի դիրքորոշումը չի փոխվել: Այդ մասին հաղորդում Է «Կիոդո» գործակալությունը: 

 

Նախօրյակին Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ գագաթնաժողովի արդյունքների շուրջ կայացած համատեղ մամուլի ասուլիսում Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պատրաստ Է ռազմական մասնակցություն ունենալ Թայվանի պաշտպանության գործում «ի դեպս ներխուժման» եւ միակողմանի կարգով նրա ստատուս-քվոն փոխելու փորձերի:

 

Ավելի ուշ, ինչպես հաղորդել Է NBC հեռուստաալիքը, Սպիտակ տունը պարզաբանել Է, որ Բայդենը, խոսելով Թայվանի պաշտպանության գործում ռազմական մասնակցությանը պատրաստ լինելու մասին, նկատի Է ունեցել զենքի մատակարարումները կղզու ինքնապաշտպանության համար: 

 

ՉԺՀ-ի ԱԳՆ-ն տայվանյան հարցում հայտարարությունների եւ գործողությունների զգուշության կոչ Է արել ԱՄՆ-ին, ընդգծելով, որ Թայվանը ՉԺՀ-ի անքակտելի մասն Է, եւ Չինաստանը «վճռական գործողություններ կձեռնարկի իր ինքնիշխանության եւ անվտանգության շահերի պաշտպանության համար»:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ