Եվրամիությունը սառեցրել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները 23 մլրդ եվրոյով

Եվրամիությունը սառեցրել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները 23 մլրդ եվրոյի չափով: Այս մասին գրում է Вести-ն՝ նշելով, որ տեղեկացել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսի հայտարարությունից։ 

 

Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության սկզբից Եվրամիությունում սառեցված Ռուսաստանի Դաշնության ակտիվները չնչին թիվ են՝ համեմատած ԱՄՆ-ի կողմից սառեցված ռուսական ակտիվների հետ։ 

 

Ռեյնդերսը հավելել է, որ Եվրամիության երկրները մոտ 10 միլիարդ եվրոյի չափով սառեցրել են նաև Ռուսաստանի քաղաքացիների ֆիզիկական ակտիվները, այդ թվում՝ զբոսանավերն ու վիլլաները։

Քաղաքականություն

Պատահարներ