«Գազպրոմը» կկորցնի Հայդաչ գազի պահեստարանը, եթե այն գազով չլցնի. Ավստրիայի կանցլեր

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ «Գազպրոմը» կկորցնի Հայդաչ գազի պահեստարանը, եթե այն գազով չլցնի, գրում է УНИАН-ը։

 

«Ավստրիան կբացի Հայդաչ գազի պահեստարանն այլ ընկերությունների համար, եթե ռուսական «Գազպրոմը» չօգտագործի այն»,- Ավստրիայի կանցլերի խոսքերն է մեջբերել Kleine Zeitung-ը։

 

Զալցբուրգում գտնվող «Գազպրոմ»-ի «Հայդաչ» պահեստարանը ամենամեծն է Ավստրիայում և երկրորդը՝ Կենտրոնական Եվրոպայում:  Այն կառուցել է «Գազպրոմը» իր դուստր ձեռնարկության՝ WINGAS-ի հետ համատեղ։

 

Պահպանման հզորությունը՝ 2,8 մլրդ խմ է։

Քաղաքականություն