Մենք պետք է օգնենք Արցախի ժողովրդին իր հողի վրա խաղաղ ապրել. Փարիզի քաղաքապետ

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել են։ Այս հանդիպման վերաբերյալ թվիթերյան պաշտոնական էջում Իդալգոն գրառում է արել.

 

«2020-ին Փարիզը դիմեց Ֆրանսիայի կառավարությանը՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու խնդրանքով։

 

Այսօր զրույց եմ ունեցել Արցախի նախագահի հետ։  

 

Մենք պետք է օգնենք Արցախի ժողովրդին ապրել խաղաղ իր հողի վրա և պաշտպանել մշակութային ժառանգությունը, որը վտանգի տակ է»։

Քաղաքականություն