Ուկրաինան կարող է կորցնել պետականությունը. Յանուկովիչ

Ուկրաինան կարող է պետականության կորստին բախվել Կիևի ներկայիս քաղաքականության պատճառով, հայտարարել է Հանրապետության նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը։

 

Քաղաքական գործչի կոչը Facebook-ում հրապարակել է նրա ներկայացուցիչ Յուրի Կիրասիրը։  

 

Յանուկովիչի խոսքով՝ Ուկրաինայի պետականությունը «լիակատար կործանման վտանգի տակ է, և խոսքը միայն երկրի հարավում և արևելքում հսկայական տարածքներ կորցնելու ռիսկի մասին չէ»։  

 

Նախկին նախագահի խոսքով, Կիևի ռեժիմը կարող է այլ տարբերակ չունենալ, քան միաձուլվել Լեհաստանի հետ, քանի որ Ուկրաինայի տնտեսության վիճակը նրան թույլ չի տա պաշտպանել իր անկախությունը։

 

Յանուկովիչը նշել է, որ Լեհաստանին միանալը «կլինի եվրոպական երազանքի իրականացման արդյունք, որի համար ուկրաինացի ժողովուրդն իբր դուրս է եկել իր վերջին Մայդանին»։  

 

Խոսելով Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ քաղաքական գործիչը կարծիք է հայտնել, որ Կիևը պետք է բանակցի Մոսկվայի հետ։ 

 

Ավելին, Արևմուտքի երկրները և ԱՄՆ-ը դրան կդրդեն Ուկրաինային, կարծում է նա։

Քաղաքականություն