Վիլնյուսում ընթանում են ՆԱՏՕ ԽՎ աշխատանքները

«Սույն թվականի մայիսի 27-30 Վիլնյուսում ընթանում են ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքները, որին մասնակցում է նաև ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը: 

Պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և ես մասնակցում ենք տնտեսական և անվտանգության հարցերի, քաղաքական, գիտության և տեխնոլոգիայի, ժողովրդավարության և անվտանգության, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստերին»,- այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 

 

Քաղաքականություն