Ադրբեջանում 16 մարդ է տուժել տուրիստական ​​ավտոբուսի վթարի հետեւանքով

Ադրբեջանում 16 մարդ է տուժել տուրիստական ​​ավտոբուսի վթարի հետեւանքով: Միջադեպը տեղի է ունեցել Բաքու-Շամախի ճանապարհին, գրում է Говорит Москва-ն՝ հղում տալով ադրբեջանական APA գործակալությանը։ 

 

Ըստ ԶԼՄ-ների՝ Mercedes մակնիշի մարդատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել մետաղյա ցանկապատին։ Վթարի պահին սրահում եղել է 55 ուղեւոր՝ հանրակրթական դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, ինչպես նաև երեխաների ծնողներ։
 

Տուժածները հոսպիտալացվել են։

Քաղաքականություն