Գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները․ ահազանգ

Ֆեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում  է․ «Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ-որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները։

Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում, պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունը իրենք ներմուծեցին Հայաստան»։ 

 

Возможно, это изображение в помещении
Возможно, это изображение в помещении
Возможно, это изображение в помещении

Քաղաքականություն