Կրակոցներ՝ ամերիկյան առևտրի կենտրոններից մեկում. կա զոհ

Ամերիկյան Կոլումբուս քաղաքի (Օհայո նահանգ) առևտրի կենտրոններից մեկում կրակոցներ են եղել։ Այս մասին հաղորդում է sciotopost.com-ը՝ ոստիկանությանը հղումով։
 

Նշվում է, որ խոսքը առևտրի կենտրոնի կոշկի խանութներից մեկում գրանցված միջադեպի մասին է, ինչի հետևանքով կա զոհ: 

 

Ոստիկանության տվյալներով՝ հանցագործության վայրում հայտնաբերվել է հրազեն, ենթադրյալ կասկածյալը ձերբակալվել է։ 

Քաղաքականություն