Օրվա լրահոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով՝ Շոտլանդիան լուրջ հավաքական է:

 

«Ֆուտբոլում զարմանալի ոչինչ չկա, բայց շատ կարևոր է նաև այն մարզադաշտը, որտեղ խաղն ընթանում է: Մեզ հետ նույն խմբում ընդգրկված են ուժեղ թիմեր: Մենք կախարդական փայտիկ չունենք, որ ստանանք ցանկանալի արդյունքը: Գիտակցում ենք, որ Շոտլանդիայի հավաքականը հզոր թիմ է և ֆիզիկապես շատ լավ պատրաստված: Սակայն անելու ենք հնարավոր ամեն ինչ, ցանկալի հաշիվ գրանցելու համար»,-  լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց մարզիչը:

 

Կապառոսի կարծիքով` Շոտլանդիայի դեմ խաղում մեծ ամբիցիաներ են պետք, սակայն ֆուտբոլում որոշիչ են երկու գործոն` հարձակում և պաշտպանություն: 

 

Ազգերի լիգայի B ենթախմբի առաջին խմբի չորրորդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը հունիսի 14-ին Երևանի ժամանակով 20:00-ին կընդունի Շոտլանդիայի ընտրանին:

Վերջին նորություններ