Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 14-ն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, բախվել են 22-ամյա Վահան Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Արամ Բոզոյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

 

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ 

Քաղաքականություն