Նոր մանրամասներ` Ապարանի արյունալի միջադեպի հետևանքով վիրավորում ստացածների առողջական վիճակի մասին

Հունիսի 19-ին Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան միջնահատվածում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետևանքով կրակոցից վիրավորում ստացած և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորներից երկուսի վիճակը կայուն է։ 

 

Այս մասին 24News-ին տեղեկացրել է «Արմենիա» ՀԲԿ կենտրոնի բժիշկ Արմեն Կուրղինյանը:

 

«Թոքերի և կրծքավանդակի հատվածում վնասում ստացած քաղաքացին իրեն ավելի լավ է զգում, շուտով կտեղափոխվի բաժանմունք», - մանրամասնել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ