Առեղծվածային դեպք` Արմավիրի մարզում. մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի. կա զոհ

Այսօր՝ հունիսի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա է այրվում։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները մարել են Փարաքար գյուղի Գետափնյա փողոցի տներից մեկի դիմաց կայանված ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ 

 

Դեպքի վայրից 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանը։ Ըստ նախնական տեղեկությունների` նա լուրջ վնասվածքներ է ստացել։ 

 

Այս պահին ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի կարգադրությամբ տարածքը սահմանազատվել է և սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը։  

 

Ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել պայթյուն՝ կրակի բռնկումով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Քաղաքականություն

Պատահարներ