«Ասել է, որ կարծես ինչ–որ բան է այրվում կրծքավանդակի շրջանում». նոր մանրամասներ` Շատունովի մահվան մասին

Ռուս երգիչ Յուրի Շատունովի մահվան մասին StarHit-ին պատմել է նրա պրոդյուսեր Արկադի Կուդրիշովը:

 

«Երբեք չի բողոքել սրտի ցավից, նա երբեք խնդիր չի ունեցել»,-ասել է Կուդրիշովը:

 

Վերջինս ասել է, որ երգիչը եղել է ընկերների հետ, ասել է՝ «կարծես ինչ–որ բան է այրվում կրծքավանդակի շրջանում», զանգահարել են բժշկի և տեղափոխել հիվանդանոց։

 

Շտապօգնության մեքենայում նրա սրտի կանգ է գրանցվել։ 

 

Պրոդյուսերի խոսքով` երգչի կինն ու երեխաները շուտով կլինեն Մոսկվայում, սակայն Յուրի Շատունովը ինքն էր պլանավորում մեկնել նրանց մոտ։

 

Հիշեցնենք, որ այսօր 48 տարեկան հասակում մահացել է ռուս երգիչ Յուրի Շատունովը։

Քաղաքականություն

Պատահարներ