Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր կլինի ID քարտ ունենալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ–ում իրականացվող թվայնացման բարեփոխումներին, նշեց, որ Հայաստանում ընտրություններին մասնակցելու համար քաղաքացիները պարտադիր պետք է նույնականացման (ID) քարտեր ունենան։

 

«Ուզում եմ հիշեցնել, որ մենք հիմա ընտրական մի քանի փաստաթուղթ ունենք` անձնագիր, նույնականացման քարտ, կենսաչափական անձնագիր։ Մեզ անհրաժեշտ է ունենալ հատկապես նույնականացման քարտ, իսկ ընտրական տեղամասեում` այդ քարտերը կարդացող սարքեր, որպեսզի մանիպուլյացիայի մասին բոլոր թեմաներն ընդհանրապես լուծվեն»,– ընգծեց վարչապետը։

 

Փաշինյանի խոսքով` նույնականացման քարտով գրանցումը և էլեկտրոնային համակարգում հաշվառումը կբացառի կրկնաքվեարկությունների հնարավորությունը։

 

Նույնականացման քարտերի ստացումը կնպաստի նաև ընտրացուցակների ճշգրտմանը։ 

 

Ըստ վարչապետի` նույնականացման քարտ կունենան միայն այն մարդիկ, որոնք անձամբ կներկայանան անձնագրային բաժիններ ու կդիմեն դրանք ստանալու համար, կամ ովքեր արդեն ստացել են և օգտվում են դրանցից ՀՀ–ում տարբեր գործառնություններ իրականացնելիս։

 

Քաղաքականություն

Պատահարներ