Յուրի Շատունովին կդիակիզեն

Ռուս երգիչ, «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովին կդիակիզեն և կհուղարկավորեն Մոսկվայում՝ հունիսի 28-ին։ Այս մասին ուրբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։

 

«Յուրի Շատունովը որոշել էր դիակիզվել, սափորի թաղումը կլինի հունիսի 28-ին»,- ասել է վերջինս։

 

Ավելի վաղ արտիստի մամուլի խոսնակ Արկադի Կուդրյաշովը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ հուղարկավորության օրը կախված կլինի Շատունովի կնոջ ժամանման ժամից, ով ներկայումս գտնվում է Գերմանիայում։

 

Հիշեցնենք` Յուրի Շատունովը մահացել է 48 տարեկան հասակում։ 

Քաղաքականություն

Պատահարներ