ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սենդվիչում չափից շատ մայոնեզ էին լցրել». ԱՄՆ-ում հաճախորդը կրակ է բացել սննդի կետում

 Ամերիկյան Ատլանտա քաղաքում հաճախորդը կրակ է բացել արագ սննդի կետի  երկու աշխատակիցների ուղղությամբ, քանի որ իր սենդվիչում չափից շատ էին մայոնեզ լցրել: Գրում է Readovka-ն:

 

Ողբերգությունը տեղի է ունեցել  Subway անունով ռեստորանում: Ինչպես հայտնում են ամերիկյան հեռուստաալիքները, երիտասարդը զենքից գնդակահարել է երկու աշխատակցի, որոնցից մեկը սպանվել է: Սպանվածը եիիտասարդ աղջիկ է եղել: Երկրորդ աշխատակիցը հոսպիտալացվել է, բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար: Նշվում է նաև, որ աշխատակիցներից մեկի որդին դեպքի պահին դրսում է եղել, ականատես է եղել  միջադեպին:

 

Ոստիկանները ձերբակալել են հրաձիգին։ Արդեն հայտնի է դարձել, որ տղամարդը սրճարանի մշտական հաճախորդներից  է եղել: Հատկանշական է, որ նախկինում նրա կողմից  ոչ մի ագրեսիա չի նկատվել ։ Թե ինչն է դարձել նման վարքագծի պատճառը`  ոստիկանները փորձում են պարզել:

 

Ավելի վաղ էլ ԱՄՆ-ում զայրացած մեկ այլ այցելու էլ կռիվ է սկսել «McDonald's» ում, քանի որ պաղպաղակի համը նրան դուր չի եկել:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ