ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աստված իմ, ես հուզված եմ». Բայդենը կրկին շփոթվել է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նորից շփոթվել է: Վերջինս, խոսելով ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին, Շվեդիան շփոթել է Շվեյցարիայի հետ։
 

Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում պատմել է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի առաջնորդների հետ հեռախոսազրույցների մասին:

 

«Շվեյցարիայի ղեկավարը։ Շվեյցարիայի... Աստված իմ, ես հուզված եմ ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառով, Շվեդիայի», - ուղղել է իրեն ԱՄՆ նախագահը։


Հիշեցնենք` սա առաջին անգամը չէ, որ Բայդենը վրիպումներ է թույլ տալիս հրապարակային ելույթների ժամանակ, այդ թվում ՝ այլ երկրների ու ժողովուրդների հետ կապված:
 

Քաղաքականություն

Պատահարներ