ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մոսկվայում սպանվել է Վանաձորում հայտնի հեղինակություններից 44-ամյա տղամարդ. Shamshyan. com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ Վանաձոր քաղաքում հուղարկավորել են Վանաձոր քաղաքում հայտնի, հարգված ու սիրված ընտանիքի զավակներից մեկին՝ 44-ամյա Վարդան Փ-ին:

Վարդան Փ-ն սպանվել է հունիսի 17-ին` Ռուսաստանի Դաշնությունում: Այդ օրը՝ Մոսկվայի Միտիշիի շրջանում ՀՀ երկու քաղաքացիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել:

Վիճաբանության ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Գյումրիի բնակիչ հանդիսացող տղամարդը կրակոցներ է արձակել Վարդան Փ-ի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս ստացված վնասվածքներից մահացել է:

Ենթադրյալ մարդասպանի նկատմամբ Ռուսաստանի իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել:

Սպանության պահը արձանագրվել է սպանության վայրում տեղադրված տեսախցիկի կողմից, որը լրատվամիջոցը ներկայացնում է:

 

Քաղաքականություն

Պատահարներ